Շախմատի ԵԱ-ում Հայաստանի 4 ներկայացուցիչներից երեքը մեկնարկել են հաղթանակով

Շախմատի ԵԱ-ում Հայաստանի 4 ներկայացուցիչներից երեքը մեկնարկել են հաղթանակով

PanARMENIAN.Net - Բելգրադում (Սերբիա) ընթացող շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունում արդեն կայացել են առաջին տուրի պարտիաները:

Հայաստանի 4 ներկայացուցիչներից երեքը հաղթանակով են մեկնարկել:

Լիլիթ Մկրտչյանը առավելության է հասել Սվետլանա Շուլակովայի (Ռուսաստան) նկատմամբ, Մարիա Կուրսովան՝ Տիյանա Բլագոևիչի (Մոնտենեգրո), իսկ Լիլիթ Գալոյանն ուժեղ է եղել Բարբարա Դիզդարևիչից (Սերբիա): Մեկական միավոր են վաստակել 77 շախմատիստուհիներ:

Աննա Հայրապետյանինը զիջել է Անտոանետա Ստեֆանովային (Բուլղարիա):

Մրցաշարն անցկացվում է շվեյցարական համակարգով 11 տուրով: Առաջնությանը մասնակցում են 169 շախմատիստուհիներ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---