24 հուլիսի 2013 - 11:28 AMT
Հունաստանի պետական հիվանդանոցները փակ են գործադուլի պատճառով

Հունաստանի պետական հիվանդանոցների բժիշկներն ու բուժքույրերը հուլիսի 24-ին համազգային գործադուլ են անցկացնում որպես բողոքի նշան առողջապահության համակարգի վերակառուցման դեմ, որով նախատեսվում է փակել որոշ բուժհաստատություններ, իսկ 2,5 աշխատակիցների ռեզերվ ուղարկել:

Պետական հիվանդանոցներն ու շտապ օգնությունը միայն անհետաձգելի դեպքերում կընդունեն հիվանդների:

Առողջապահության նախարար Ադոնիս Գեորգիադիսը նախօրեին հորդորել էր չեղյալ համարել գործադուլը՝ խոստանալով, որ ոչ մի հիվանդանոց չի փակվի և աշխատակիցները չեն ազատվի աշխատանքից, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: