Սուրեն Մկրտչյան. «Կուբանն» ամեն ինչ ուզում է անել, որպեսզի Օզբիլիսը մնա ակումբում

Սուրեն Մկրտչյան. «Կուբանն» ամեն ինչ ուզում է անել, որպեսզի Օզբիլիսը մնա ակումբում

PanARMENIAN.Net - «Կուբանի» տնօրենների խորհրդի անդամ Սուրեն Մկրտչյանը հայտարարել է, որ կիսապաշտպան Արազ Օզբիլիսի Մոսկվայի «Սպարտակ» տեղափոխվելու մասին ոչինչ հայտնի չէ և հավելել է, որ Կրասնոդարի ակումբը ամեն ինչ կանի, որպեսզի Օզբիլիսը մնա ակումբում:

«Սպարտակ» տեղափոխվելու մասին ինձ ոչինչ հայտնի չէ: Բոլոր այս խոսակցություններն, անկասկած, առաջանում են այն պատճառով, որ Օզբիլիսը բարձրակարգ ունեցող ֆուտբոլիստ է և շատ վառ կերպով դրսևորեց իրեն «Կուբանում»:

Հետաքրքրություն տարբեր ակումբների կողմից կա, դա իրոք այդպես է: Սակայն «Կուբանի» ղեկավարությունը ցանկանում է այնպես անել, որ Օզբիլիսը մնա ակումբում»,-Մկրտչյանի խոսքն է փոխանցում «Ռ-սպորտը»:

Մկրտչյանն ասել է, որ ոչ ոք նրան չի պարտադրի մնալ ակումբում. «Դա սխալ է, և ոչ ոք դրանով չի զբաղվում, բայց մենք մեծ հույսեր ենք կապում Օզբիլիսի հետ»:

«Եթե վաղն ինչ-որ ապշեցուցիչ առաջարկ անեն և ֆուտբոլիստը լիովին շահագրգռված լինի դրանում, իսկ ակումբը գոհացած մնա առաջարկից, ապա և մարզական, և տնտեսական տեսակետից աննպատակահարմար կլինի հրաժարվել նման առաջարկներից: Սակայն այսօրվա դրությամբ Օզբիլիսը մեզ համար կարևոր խաղացող է, ուստի մենք ցանկանում ենք, որ նա մնա ակումբում»,-հավելել է նա:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---