ԼՂՀ-ում նշում են ԱԳՆ ստեղծման 20-ամյակը

ԼՂՀ-ում նշում են ԱԳՆ ստեղծման 20-ամյակը

PanARMENIAN.Net - Հուլիսի 23-ին Ստեփանակերտի «Եվրոպա» հյուրանոցային համալիրում տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ստեղծման 20-ամյակի կապակցությամբ:

Միջոցառմանը մասնակցել են ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պատգամավորներ և կառավարության անդամներ, նախկին ԱԳ նախարարներ, հանրապետության հասարակայնության ներկայացուցիչներ:

Մասնակիցներին ողջույնի խոսքով դիմել է ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը:

Հանդիսավոր ընդունելության ժամանակ տեղի է ունեցել հոբելյանական հուշամեդալների շնորհման արարողություն՝ Արցախի մի խումբ դիվանագետների և ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության կայացման և գործունեության մեջ իրենց ավանդն ունեցող անձանց, հայտնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
---