24 հուլիսի 2013 - 13:01 AMT
Տաքսիների նվազագույն ուղեվարձը Երևանում դեռ նույնն է մնում՝ 600 դրամ

Տաքսիների նվազագույն ուղեվարձը Երևանում դեռ նույնն է մնում՝ 600 դրամ: Մի շարք տեղական ԶԼՄ-ներում տեղեկատվություն է հայտնվել, որի համաձայն տաքսի ծառայությունների մի շարք սեփականատերեր որոշել են բարձրացնել նվազագույն ուղեվարձը նախկին 600 դրամից մինչև 700 դրամ, իսմ 1 կմ համար՝ 100 դրամից մինչև 120 դրամ: Նման որոշումը պայմանավորված է գազի սակագների բարձրացմամբ, քանի որ տաքսի ծառայությունների ավտոմեքենաները գազով են աշխատում:

Պարզելու համար ստեղծված վիճակը՝ PanARMENIAN.Net գործակալությունը հարցում է անցկացրել տաքսի ծառայությունների շրջանում և պարզել է, որ «Ռոյալ», «Կիլիկիա», «Բրաշ», «Քարավան» ծառայություններում գները չեն փոխվել:

Սակայն տաքսի ծառայությունների աշխատակիցները չեն բացառում, որ նվազագույն ուղեվարձը կարող է բարձրանալ: