«ԱրմենՏել». «Զանգառատ» սակագնային փաթեթն այլևս հասանելի է կորպորատիվ հաճախորդներին24 հուլիսի 2013 - 13:13 AMT PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է, որ «Զանգառատ» մարզային կանխավճարային սակագնային փաթեթն այսուհետ հասանելի է կորպորատիվ բաժանորդներին: Առաջարկն ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց, հնարավորություն է տալիս գտնվելով Երևան քաղաքից դուրս, զանգահարել Հայաստանի Beeline բջջային կապի բոլոր համարներին 5 դրամ սակագնով` անկախ զանգի տևողությունից: «Զանգառատ» սակագնային փաթեթի բաժանորդները, Հայաստանի բոլոր մարզերից հավաքելով *88*, կարող են զանգահարել Վրաստանի, Ռուսաստանի և ԱՊՀ այլ երկրների Beeline բջջային համարներին րոպեն 20 դրամ սակագնով: «Հաշվի առնելով, որ «Զանգառատ» սակագնային փաթեթը սկսեց մեծ ճանաչում վայելել, ինչպես նաև ընդառաջելով մեր բաժանորդների դիմում-խնդրանքներին, մենք որոշեցինք հնարավորություն տալ նաև մեր կորպորատիվ բաժանորդներին օգտվել մատչելի կապից: Մասնավորապես, այն հարմարավետ է դեպի Ռուսաստան և մերձավոր արտասահման զանգերի ցածր սակագների շնորհիվ: Կարծում ենք, որ մարզերում փոքր և միջին բիզնեսին աջակցությունը մեզ համար նույնպես հանդիսանում է մեր սոցիալական պատասխանատվության բաղադրիչներից մեկը», - նշեց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը: Նշենք, որ «Զանգառատ» սակագնային փաթեթի շրջանակում Երևան քաղաքից կատարված ելքային զանգերը դեպի Հայաստանի բոլոր բջջային ցանցեր, ինչպես նաև Beeline ֆիքսված ցանց հաշվարկվում է րոպեն 29.99 դրամ սակագնով: «Զանգառատ» սակագնային փաթեթի միացման արժեքն է 100 դրամ: Այլ սակագնային փաթեթից անցումը դեպի «Զանգառատ» կարելի է իրականացնել զանգահարելով 067408055 հեռախոսահամարին: Անցման արժեքն է 200 դրամ: «Զանգառատ» ՍՓ վերաբերյալ մանրամասներին կարելի է ծանոթանալ ընկերության կայքում կամ ընկերության գրասենյակներում:, հայտնում է ընկերության մամլո ծառայությունը: Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |