24 հուլիսի 2013 - 13:32 AMT
Կահիրեում բողոքի ցույցի ժամանակ սպանվել է նախկին նախագահ Մուրսիի կողմնակիցներից մեկը

Կահիրեում հերթական բողոքի ցույցի ժամանակ սպանվել է Եգիպտոսի նախկին նախագահ Մոհամմեդ Մուրսիի կողմնակիցներից մեկը: Այդ մասին հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը, «Մահմեդական եղբայրների» և անվտանգության ուժերում իր աղբյուրի վրա հղումով:

Քաղաքացիական հագուստով ոստիկանները կրակ են բացել նախկին նախագահի կողմնակիցների ուղղությամբ, որոնք բողոքի երթի էին դուրս եկել: Երթի որոշ մասնակիցներ վիրավորվել են: Նախարարության ներկայացուցիչները հերքում են դա: 2013թ. հուլիսի 3-ից ի վեր, երբ պաշտոնանկ արվեց նախագահ Մուրսին, Եգիպտոսում 100 մարդ է զոհվել: