Բողոքի ակցիա Բրյուսելում ՌԴ դեսպանատան առջև՝ ի աջակցություն Հ.Հարությունյանի (վիդեո)

Բողոքի ակցիա Բրյուսելում ՌԴ դեսպանատան առջև՝ ի աջակցություն Հ.Հարությունյանի

PanARMENIAN.Net - Երեկ՝ հուլիսի 23-ին, Բրյուսելում Ռուսաստանի դեսպանատան առջև բողոքի ակցիա է անցկացվել ի աջակցություն Հրաչյա Հարությունյանի: Նրանք կանացի խալաթ են կախել դեսպանատան ցանկապատին:

Ինչպես հայտնում է ֆեյսբուքի Arette էջը, ակցիայի նպատակն էր դատապարտել Հայաստանի քաղաքացու հանդեպ անհարգալից վերաբերմունքը:

Գրության մեջ նաև ասվում է, որ ռուս հեռուստալրագրող Օլգա Սկաբեևան «հստակ հակահայկական դիրքորոշում էր ցուցաբերել՝ անընդհատ վկայակոչելով Հրաչյա Հարությունյանի ազգային պատկանելիությունը»:

«Բացի այդ, նա օգտագործեց «բառաչել» արտահայտությունը՝ նկատելի ռւնենալով Հրաչյա Հարությունյանին: Եվ վերջապես՝ մեղադրյալը հայտնվեց դատարանում կրելով կանացի խալաթ՝ հրապարակայնորեն նվաստացնելու նպատակով»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---