ԱՊՀ-ում, Եվրոպայում, Կուբայում և Չինաստանում կբացվեն ռուսաց լեզվի ուսուցման կենտրոններ

ԱՊՀ-ում, Եվրոպայում, Կուբայում և Չինաստանում կբացվեն ռուսաց լեզվի ուսուցման կենտրոններ

PanARMENIAN.Net - ԱՊՀ-ում, Եվրոպայում, Կուբայում և Չինաստանում կբացվեն ռուսաց լեզվի ուսուցման կենտրոններ, հայտնել է փոխվարչապետ Օլգա Գոլոդեցի օգնական Ալեքսեյ Լևչենկոն, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Նա հայտնել է, որ ՌԴ կառավարությանը կից ստեղծվել է աշխարհում ռուսաց լեզվի և մշակույթի առաջխաղացման համակարգող խորհուրդ, որը գլխավորում է Գոլոդեցը:

Խորհուրդը ստեղծվում է համակարգելու համար իշխանական մարմինների հետ ռուսաց լեզվի ու մշակույթի տարածմանն ուղղված գործունեությունը:

Ծրագրի շրջանակներում կստեղծվեն կրթական կենտրոններ, որտեղ կդասավանդվի ռուսաց լեզու և ռուսական մշակույթ:

Ընթացիկ տարում այդ ծրագրի համար կհատկացվի 1,5 մլրդ ռուբլի: Ծրագիրը կիրականացվի հետխորհրդային գրեթե բոլոր երկրներում, օրինակ, Հայաստանում, Բելառուսում, Ղրղզստանում, Տաջիկստանում, Թուրքմենստանում, Ուկրաինայում, Մոլդովայում:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---