Դամասկոս է ժամանել ՄԱԿ գլխավոր փորձագետը քիմիական զենքի կիրառման հետաքննության գծով

Դամասկոս է ժամանել ՄԱԿ գլխավոր փորձագետը քիմիական զենքի կիրառման հետաքննության գծով

PanARMENIAN.Net - Դամասկոս է ժամանել ՄԱԿ գլխավոր փորձագետը քիմիական զենքի կիրառման մասին հաղորդագրությունների հետաքննության գծով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ «Ֆրանս պրեսի» վրա հղումով:

Ըստ Սինհուա գործակալության, Սիրիայի մայրաքաղաք է մեկնել փորձագետների խմբի ղեկավար Օկե Սելստրոմն ու ՄԱԿ բարձր ներկայացուցիչը զինթափման գծով Անջելա Քեյնը: Նախորդ շաբաթ ՄԱԿ-ում կայացած ճեպազրույցում հայտարարվեց, որ փորձագետների ուղևորությունը կսահմանափակվի միայն Դամասկոսով և տեսչական այցեր չի նախատեսում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---