Ռազմիկ Խոսրոև. Այն, ինչ կատարվում է հիմա Հայաստանում, կարելի է զարթոնք համարել

Ռազմիկ Խոսրոև. Այն, ինչ կատարվում է հիմա Հայաստանում, կարելի է զարթոնք համարել

PanARMENIAN.Net - «Առաջին անգամ հայը Ռուսաստանում զգաց, որ նա միայնակ չէ, որ նրա թիկունքին իր հայրենակիցներն են կանգնած»,-այսօր կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Ասորիների միության նախագահ, Հայաստանի վաստակավոր դերասան Ռազմիկ Խոսրոևը՝ մեկնաբանելով վարորդ Հրաչյա Հարությունյանի հետ կապված միջադեպը Մոսկվայում, երբ նրան դատարան բերեցին կանացի ծաղկավոր խալաթով և հողաթափերով:

Ըստ նրա, Հրաչյա Հարությունյանին սատարեց հայությունը, ոչ պետությունը: «Ինչո՞ւ անմիջապես չարձագանքեց ԱԳՆ-ն: Ինչո՞ւ Մոսկվայում ՀՀ դեսպանությունը չմիջամտեց: Ինչո՞ւ չմիջամտեց Հարությունյանի գործատուն»:

Հիշեցնենք, որ Մոսկվայի արվարձանում տեղի ունեցած ՃՏՊ հետևանքով՝ Հարությունյանի վարած «Կամազի» և ուղևորատար ավտոբուսի բախման հետևանքով 18 մարդ զոհվեց, ևս 30-ը վիրավորվեց: Հրաչյա Հարությունյանին սպառնում է մինչև 7 տարվա ազատազրկում:

Երևանում բողոքի ցույցեր անցան ՌԴ դեսպանության առջև:

Իր հերթին եզդիների ազգային «Միդիա Շանգալ» միավորման ՀԿ խորհրդի նախագահ Համո Շարոյանը առաջակեց Հրաչյա Հարությունյանին, վթարում զոհվածների հարազատներին ու տուժածներին օգնության հիմնադրամ ստեղծել:

Մոսկվայի Հայ երիտասարդության ասոցիացիան արդեն իսկ օգնության համար միջոցներ է հավաքում վարորդի ընտանիքի համար, որն առանց կերակրող մնաց ստեղծված իրավիճակում:

ՌՀՄ-ն նույնպես պատրաստակամություն է հայտնել օգնություն ցուցաբերելու վթարում տուժածներին ու նրանց ընտանիքներին:

Ըստ Ռազմիկ Խոսրոևի, այն, ինչ կատարվում է հիմա Հայաստանում, կարելի է զարթոնք համարել. «մի շարժում, որը ոտքի հանեց ողջ աշխարհի հայությանը ու սկիզբ առավ Հայաստանից, դա վկայում է այն մասին, որ երիտասարդները անտարբեր չեն: Եվ ոչ միայն Հարությունյանի դեպքում, երբ կոպտորեն խախտվեցին նրա իրավունքները, այլ նաև ուղեվարձի բարձրացման դեմ բողոքի ակցիաներում»:

«Ես ուրախ եմ, որ երիտասարդներն այսօր կարող են պաշտպանել իրենց, իր երկրի քաղաքացուն, պայքարել ավելի լավ ապագայի համար: Ես նրանց կողքին եմ: Նրանց շնորհիվ, հավանաբար, մենք կապրենք մի երկրում, որտեղ աշխատավարձն այնքան կլինի, որ մենք չենք զգա 50 դրամի տարբերությունը»,-հայտարարել է Ասորիների միության նախագահը:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---