Ավագանին չի քննարկի մայրաքաղաքում ուղեվարձի թանկացման վերաբերյալ «Բարև, Երևան»-ի ուղերձը

Ավագանին չի քննարկի մայրաքաղաքում ուղեվարձի թանկացման վերաբերյալ «Բարև, Երևան»-ի ուղերձը

PanARMENIAN.Net - Այսօր տեղի ունեցած Երևանի ավագանու իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: Խորհրդատվական ձայնի իրավունքով նիստին մասնակցել են նաև Երևան քաղաքի ավագանու անդամներ Դավիթ Սանասարյանն ու Գագիկ Բաղդասարյանը: Օրակարգում ներառված է եղել չորս հարց. օրակարգի նախագծի հաստատում, Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի քննարկում, այլ հարցերի քննարկում, ինչպես նաև որոշվել է հաջորդ նիստի անցկացման օրը: Օրակարգի հաստատումից հետո ելույթով հանդես է եկել հանձնաժողովի անդամ Ստեփան Սաֆարյանը` առաջարկելով օրակարգի հարցերի մեջ ներառել «Բարև, Երևան» խմբակցության կողմից կազմված ուղերձը՝ կապված մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման հետ: Հանձնաժողովի անդամի բարձրացրած հարցի վերաբերյալ հնչել են հանձնաժողովի այլ անդամների կարծիքներ: Առաջարկության քննարկումը չի ընդգրկվել օրակարգում` ներկայացված փաստաթղթում իրավական հիմքերի բացակայության պատճառով, հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նիստի ընթացքում քննարկվել են նաև Երևան քաղաքի ավագանու կանոնակարգում փոփոխություններ մտցնելու` հանձնաժողովի անդամներ Գրիգոր Մինասյանի և Արթուր Գասպարյանի առաջարկություններն ու դիրքորոշումները, որոնց առնչությամբ հնչել են կարծիքներ: Երևան քաղաքի ավագանու կանոնակարգում փոփոխություններ մտցնելու մասին քննարկումները կշարունակվեն հանձնաժողովի հաջորդ նիստին: Երևանի ավագանու իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա օգոստոսի 23-ին:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---