12,5 հազար մարդ լրագրող Օլգա Սկաբեևայից ներողություն է պահանջում

12,5 հազար մարդ լրագրող Օլգա Սկաբեևայից ներողություն է պահանջում

PanARMENIAN.Net - Հուլիսի 21-ի դրությամբ Պոդոլսկում խոշոր ՃՏՊ-ի մեջ մեղադրվող հայ վարորդ Հրաչյա Հարությունյանից՝ «Россия 1» հեռուստաընկերության ներողությունը պահանջող խնդրագիրն արդեն 12,5 հազար ստորագրություն է հավաքել, հայտնում է Газета.Ru-ն՝ change.org-ին հղում անելով։

Նախաձեռնության հեղինակ Նարեկ Ստեփայնանի կարծիքով հեռուստաընկերության «Вести» լրատվականի ժամանակ ցուցադրված ՃՏՊ մասին պատմող ռեպորտաժում ոչ կոռեկտ արտահայտություն է հնչել հայ վարորդի հասցեին։ Լրագրող Օլգա Սկաբեևայի խոսքով՝ ՀՀ քաղաքացու՝ ցուցմունք տալուց հրաժարվելը կապված չէ նրան ինքնազգացողության հետ, հակառակը՝ բեմադրություն է։ «Լրագրողն իրեն ագրեսիվ էր պահում, ինչն անթույլատրելի է լրագրողական էթիկայում։ Նա հատուկ ինտոնացիայով ընդգծեց Հարությունյանի ազգությունն ու հատուկ շեշտով արտասանեց այն»,- ասվում է հաղորդագրությունում։ Հավաքված ստորագրությունները կփոխանցվեն «Россия 1» հեռուստաընկերությանը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---