Բաց նամակ վարչապետին․ Պետության ու քաղ․հասարակության միջև այժմ կոնֆլիկտ է

Բաց նամակ վարչապետին․ Պետության ու քաղ․հասարակության միջև այժմ կոնֆլիկտ է

PanARMENIAN.Net - ՀՀ Նախագահին կից Հանրային խորհրդի երիտասարդության ենթահանձնաժողովը բաց նամակ է գրել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, որը վերաբերում է հուլիսի 20-իդ ուղեվարձի թանկացմանը։ Նամակում, մասնավորապես, ասվում է․

«Ինչպես հայտնի է, 2013 թվականի հուլիսի 20-ին տրանսպորտի գների թանկացումից հետո Հայաստանի Հանրապետությունում անցավ դժգոհությունների ու բողոքների մի ալիք, որը տեղի ունեցավ ցույցերի և դժգոհությունների տեսքով: Մենք չէինք կարող անտեսել այդ գործընթացները, քանի որ մեր կարծիքով նրանք ժողովրդի տրամաբանական արձագանքն են մի որոշման, որը հակասում է ՀՀ քաղաքացիների շահերին: Այս պահի դրությամբ հայկական ԶԼՄ-ներում տարածվում է միտք, որի համաձայն այդ քաղաքացիական դժգոհությունը անհիմն և անտրամաբանական քաղաքական վարքագիծ է: Սակայն մենք կարծում ենք, որ եթե նայել ճշմարտությանը՝ պետք է ընդունել այդ գործողությունների օրինաչափությունը: Այն փաստը, որ մեր պետության բնակչության մեծ մասը ստանում է շատ ցածր աշխատավարձ, հայտնի է բոլորին: Պետք չէ նաև մոռանալ մի ուրիշ փաստ, համաձայն որի Հայաստանի քաղաքացիների մեծ տոկոսը գործազուրկ են: Քանի որ տրանսպորտը ամենակարևոր ծառայություններից մեկն է, ստացվում է, որ այն ժամանակ, երբ քաղաքացիների ծախսերը աճում են, եկամուտը մնում է նույնը: Այդ գնային քաղաքականությունը բացասական կազդի աղքատ խավի սոցիալական վիճակի վրա:

Բացի այդ, մեզ անհանգստացնում է այն փաստը, որ պետության և քաղաքացիական հասարակության միջև այս պահին տեղի է ունենում կոնֆլիկտ: Լինելով հասարակական և քաղաքական կայունության կողմնակից` մենք խնդրում ենք Ձեզ մի շարք քայլեր ձեռնարկել, որոնք դուրս կբերեն մեր երկիրը առկա իրավիճակից: Մեր կարծիքով հարցի լավագույն լուծումը կայանում է` պետության քաղաքացիների հետ համաձայնության մթնոլորտի ստեղծման մեջ: Քանի որ ակնհայտ է, որ մարդիկ պատրաստ չեն գնալու զիջումների այս հարցի շուրջ, մեր կարծիքով տրանսպորտի թանկացման որոշման չեղյալ համարումը այս հարցի լավագույն լուծման տարբերակն է: Հուսով ենք՝ Դուք կլսեք մեր առաջարկությունը` հանուն սոցիալական կայունության և ի շահ ՀՀ քաղաքացուն»:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---