15  24.07.13 - «Չեմ վճարելու 150 դրամ» քաղաքացիական ակցիա․ Օր 5

Ակտիվիստներն առաջարկեցին 50 դրամանոցներով ձևավորված տորթ ուղարկել քաղաքապետին

Ակտիվիստներն առաջարկեցին 50 դրամանոցներով ձևավորված տորթ ուղարկել քաղաքապետին

PanARMENIAN.Net - Երեկոյան «Վճարում ենք 100 դրամ» ակցիայի մասնակիցները Փոքր կենտրոնով երթ անցկացրին, որը մեկնարկեց Մաշտոցի պուրակից ու ավարտվեց նույն վայրում։ Երթի մասնակիցները շարունակ կոչ էին անում ուղևորներին վճարել 100 դրամ և ոչ մի դրամ ավել։ Նրանց պարբերաբար տարբեր խմբեր էին միանում, ովքեր երթի ընթացքում վանկարկում էին «հարյուր դրամ, մի-ա-ցեք», «գծի տերեր հեռացեք, վարորդներին մի ճնշեք»։

Մաշտոցի պուրակում ավարտված երթի մասնակիցները ամփոփեցին հերթական օրն ու հաջորդ օրը կազմակերպելու նոր առաջարկներ արեցին: Ըստ ակտիվիստների, անհրաժեշտ է ավելի ակտիվ լինել քաղաքի ծայրամասերում։ Որոշ մասնակիցներից առաջարկեցին ընդմիջմանը 50 դրամանոցներով ձևավորված տորթ ուղարկել քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն իրեն հատկացված 1 րոպեի ընթացքում կոչ արեց հետևել Սահմանադրությանն ու օրենքին։ Փոխոստիկանապետի կոչերին ներկաները միայն սուլեցին:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---