Ղարաբաղի անկախության ճանաչումը Հայաստանի կողմից կնշանակի պատերազմի վերսկսում տարածաշրջանում, հայտարարում են Բաքվում

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի այսպես կոչված «ադրբեջանական համայնքի» ներկայացուցիչ` Շուշիի գործադիր իշխանության նախկին ղեկավար Նիզամի Բախմանովը «լուրջ չի ընթունում» Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը դե-յուրե կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Ն.Բախմանովը հայտարարել է, թե «Ադրբեջանի պաշտոնական անձիք, ԱՄՆ-ի դեսպանը իրենց կարծիքն են հայտնել Ռ.Քոչարյանի հայտարարությունների մասին: Ես կարծում եմ, որ նա հիանալի գիտի Ադրբեջանի հստակ դիրքրոշումը եւ հասկանում է, որ Ադրբեջանը երբեք չի գնա զիջումների տարածքային ամբողջականության հարցում: Ինչպես բազմիցս հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցն ընդհանրապես բանակցությունների առարկա չէ»: Ըստ Բախմանովի, «նման քայլը իրականում չի հանգեցնի որեւէ համաձայնության կամ առաջընթացի բանակցություններում»: Հակառակը, ԼՂՀ ճանաչումը կնշանակի պատերազմի վերսկսում տարածաշրջանում»,-նշել է Ն.Բախմանովը, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---