25 հուլիսի 2013 - 11:13 AMT
«Մեզ մի կթեք». Կառավարության դիմաց բողոքում են ուղեվրձի թանկացումից

ՀՀ կառավարության շենքի դիմաց հավաքվել են մի շարք քաղաքացիանակ նախաձեռնությունների անդամներ, որոնց միացել է նաև ՀՅԴ երիտասարդական թևը: Ակտիվիստները բողոքում են ուղեվարձի թանկացումից: Նրանց ձեռքերում պաստառներ են, որոնց վրա գրված է «Մեզ մի կթեք», ինչպես նաև «150 դրամ», որի վրա խաչ է քաշված: Կառավարության նիստն արդեն ընթանում է:

Հիշեցնենք, որ հուլիսի 20-ից հասարակական տրանսպորտի գինը Երևանում բարձրացել է 50 դրամով, ինչից հետո մայրաքաղաքում բողոքի ալիք է սկսվել: Մայրաքաղաքում տարբեր տեսակի ակցիաներ են ընթանում: