Ամերիկայի Հայկական Համագումարը ԱՄՆ շուրջ 125 կոնգրեսականների նոր փաստաթուղթ է ներկայացրել Ադրբեջանի մասին

Ամերիկայի Հայկական Համագումարը ԱՄՆ շուրջ 125 կոնգրեսականների նոր փաստաթուղթ է ներկայացրել Ադրբեջանի մասին

PanARMENIAN.Net -

Ողջ տարվա ընթացքում Ամերիկայի Հայկական Համագումարը (Համագումար) քայլեր է ձեռնարկել ամերիկահայ համայնքին խիստ հուզող հարցի լուծման համար, այն է` ադրբեջանցիների շարունակական սպառնալիքները հայերի նկատմամբ, ասվում է համագումարի հաղորդագրության մեջ:

Մինչ Կոնգրեսը այս շաբաթ պատրաստվում է հավանություն տալ Միացյալ Նահանգների արտաքին օգնության առաջնահերթություններին, Ամերիկայի Հայկական Համագումարը այցելեց շուրջ 125 կոնգրեսականների և առձեռն հանձնեց Համագումարի 2013 թվականի նոր մամլո հաղորդագրությունների փաթեթը, որը շեշտադրում էր ֆինանսավորման առաջնահերթությունները Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համար, ներառյալ Ադրբեջանի մասին Համագումարի նոր փաստաթուղթը:

Այս տարվա սկզբին զեկույցները երևան հանեցին այն, որ Ադրբեջանը կրկին, մոտ 200 անգամ, խախտել է զինադադարը շփման գծի երկայնքով: Այս անողոք հարձակումները հայ բնակչության նկատմամբ, որոնք նույնիսկ թիրախում են մանկապարտեզները, մատնանշում են Ալիևի վարչակարգի աճող թշնամությունը, և զուգորդված ռազմատենչ կոչերի հետ` բարձրացնում են նոր պատերազմի վերսկսման հավանականությունը Հարավային Կովկասում:

Այս միջսահմանային հարձակումների մթնոլորտում հայտարարվեց, որ Ադրբեջանը Ռուսաստանից սկսել է ստանալ մեկ միլիարդ ԱՄՆ դոլարի արժողությամբ նոր զինամթերք և սպառազինություն :

Այդ պատճառով ճիշտ ժամանակին էր, որ մի քանի օր անց Եվրոպայում Անվտանգության և Համագործակցության Հանձնաժողովը (ԱՄՆ Հելսինկյան Հանձնաժողովը) «Վրդովված գործընկեր. Ադրբեջանի աճող ավտորիտարիզմը» անվամբ լսումներ անցկացրեց: Այդտեղ Համագումարը հանդես եկավ կարևոր խոսքով, որում մատնանշվում էին Ադրբեջանի ավտորիտար վարչակարգի բազմաթիվ օրինակներ, ներառյալ, սակայն ոչ միայն, հիմնարար ազատությունների խախտումը, լրագրողների նկատմամբ իրականացվող հարձակումները, Ջուղայի (Նախիջևան) հնադարյան հայկական գերեզմանոցի ոչնչացումը, Լեռնային Ղարաբաղի բանակցության գործընթացների շուրջ անհամերաշխությունը, միջամտումը հայ-թուրքական հաշտեցման գործընթացներին, ինչպես նաև հսկայական ռազմական ծախսերը, որոնք 2011 -2012 ֆինանսական տարում կազմեցին շուրջ 6 միլիարդ ԱՄՆ դոլար:

«Համագումարը խորապես մտահոգված է Ադրբեջանի անհամերաշխությամբ և շարունակական սպառնալիքներով Ամերիկայի դաշնակից Հայաստանի դեմ»,- հայտարարեց Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:

1972 թվին հիմնված` Ամերիկայի հայկական համագումարը Վաշինգտոնում տեղակայված խոշորագույն համազգային հասարակական կազմակերպություն է, որն օժանդակում է հայկական հարցերի ճիշտ ըմբռնմանն ու լուսաբանմանը: Համագումարը 501(c) (3) կարգավիճակով հարկերից ազատված անդամակցական կազմակերպություն է:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---