25 հուլիսի 2013 - 15:07 AMT
Twitter-ում «Բարսելոնայի» միկրոբլոգը գերազանցում է մյուս բոլոր սպորտային թիմերի էջերը

Twitter-ում «Բարսելոնայի» միկրոբլոգը գերազանցում է մյուս բոլոր սպորտային թիմերի էջերը, ասվում է կատալոնացիների պաշտոնական կայքում:

Բացի անգլերենից, «Բարսելոնան» Twitter-ում էջեր ունի նաև իսպաներեն, կատալոներեն, ֆրանսերեն, արաբերեն, ճապոներեն լեզուներով, ինչպես նաև պորտուգալերենի բրազիլական տարբերակով:

Ամենահայտնի աքաունթն անգլերեն է՝ այն կարդում է մոտ 9,5 մլն մարդ: Ընդհանուր առմամբ տարբեր սոցցանցերում «Բարսելոնային» հետևում է մոտ 63 մլն մարդ:

Twitter-ում երկրորդ տեղում է Մադրիդի «Ռեալը», որն ունի 11,3 մլն օգտատեր: