Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի Թագավոր Խուան Կառլոս Առաջինին

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի Թագավոր Խուան Կառլոս Առաջինին

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի Թագավոր Խուան Կառլոս Առաջինին՝ Գալիսիայի ինքնավար մարզում տեղի ունեցած ուղևորատար գնացքի վթարի կապակցությամբ, որն ավելի քան յոթ տասնյակ անմեղ զոհերի և հարյուրից ավելի վիրավորների պատճառ է դարձել:

«Կիսելով Ձեր և Իսպանիայի ողջ ժողովրդի վիշտն ու ցավը՝ զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթում եմ տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին` շուտափույթ ապաքինում»,-ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում, հայտնում է նախագահի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---