Հրանուշ Հակոբյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին

Հրանուշ Հակոբյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին

PanARMENIAN.Net - Հուլիսի 25-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին: Հանդիպմանը ներկա էր նաև «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Լենա Հալաջյանը:

Հրանուշ Հակոբյանը Ջոն Հեֆերնին ներկայացրել է Սիրիայի քաղաքացիական պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված հայերի հիմնախնդիրների լուծման ուղղությամբ ՀՀ իշանությունների դիրքորոշումն ու իրականացրած ծրագրերը:

Մասնավորապես նախարարն անդրադարձել է կրթության, առողջապահության, գործարարության ոլորտներում ՀՀ իրավական ակտերում իրականացված փոփոխություններին, ինչպես նաև՝ աշխատանքով և կացարաններով ապահովման ուղղությամբ կատարված աշխատանքներին: Նախարարը նշել է, որ Աշտարակում հողատարածք է հատկացվել «Նոր Հալեպ» անունով թաղամաս հիմնադրելու համար, սակայն ՀՀ կառավարությունը և սիրիահայ ընտանիքները այս ծավալուն ծրագրի իրագործման համար ունեն ֆինանսավորման խնդիրներ: Նա խնդրել է, որ դեսպանը խնդրո առարկան իրազեկ դարձնի ԱՄՆ-ի կառավարությանը այս ծրագրին օժանդակություն ցուցաբերելու, կարևոր և կենսական խնդիրների լուծմանն օժանդակելու համար:

Դեսպանը ողջունել է նախարարի նախաձեռնությունը և շնորհակալություն հայտնել ընդունելության համար: Ջոն Հեֆերնը նշել է, որ այն ինչ անում է ՀՀ կառավարությունը, կարևոր է: Նա հույս է հայտնել, որ իր երկիրը նույնպես կարձագանքի և կաջակցի ՀՀ կառավարության այս նախաձեռնությանը:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---