Հ.Մ.Ը.Մ. անդամներին հանդիպել է նաև ՀՀ վարչապետը

Հ.Մ.Ը.Մ. անդամներին հանդիպել է նաև ՀՀ վարչապետը

PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայ մարմնակրթական ընդհանուր միության կենտրոնական վարչության անդամներին, ովքեր Հայաստան են ժամանել Հ.Մ.Ը.Մ. 9-րդ մարզախաղերի անցկացման առիթով:

«Միշտ հաճելի է հանդիպել Հայ մարմնակրթական ընդհանուր միության երիտասարդներին: Համոզված ենք, որ հայրենասիրական դաստիարակության ոգին պահպանելու և առաջ մղելու գործը լավագույնս հենց դուք եք իրականացնում: Հավաստիացնում եմ ձեզ, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունն ամեն ինչ կանի, որպեսզի լավագույնս կարողանաք այդ առաքելությունն իրականացնել»,- ասել է Սարգսյանը:

Հ.Մ.Ը.Մ. Լիբանանի ատենապետ Գառնիկ Մկրտիչյանը վարչապետ Սարգսյանին տեղեկացրել է, որ հուլիսի 28-ին «Ազատության» հրապարակում տեղի կունենա Հ.Մ.Ը.Մ. 9-րդ մարզախաղերի բացման հանդիսավոր արարողությունը, որոնք տևելու են մեկ շաբաթ: Այս տարի դրանց մասնակցելու է Հայաստանի և սփյուռքի ավելի քան 600 մարզիկ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---