«Փյունիկը» դուրս մնաց Եվրոպայի Լիգայի խաղարկությունից

«Փյունիկը» դուրս մնաց Եվրոպայի Լիգայի խաղարկությունից

PanARMENIAN.Net - Երևանի «Փյունիկը» դուրս մնաց Եվրոպայի Լիգայի որակավորման 2-րդ փուլից: Հանրապետական ստադիոնում «Փյունիկը» պատասխան հանդիպման ժամանակ 1:1 խաղաց «Ժալգիրիսի» հետ (Լիտվա):

Առաջին կեսում երկու թիմերին էլ չհաջողվեց վտանգավոր դրություններ ստեղծել և բացել խաղի հաշիվը:

Սակայն արդեն 55-րդ րոպեին Դավիթ Մանոյանի փոխանցումից հետո Վիուլեն Այվազյանը բացեց խաղի հաշիվը` 1:0: Չնայած «Փյունիկի» ֆուտբոլիստները ձգտում էին խփել նաև երկրորդ գնդակը, սակայն մրցակցին հաջողվեց գրագետ պաշտպանվել: Ավելին, խաղավարտին «Ժալգիրիսին» հաջողվեց հավասարեցնել հաշիվը, աչքի ընկավ Մանտաս Կուկլիսը: Խաղն ավարտվեց 1:1 հաշվով, սակայն երկու խաղերի արդյունքում «Փյունիկը» զիջեց մրցակիցին և դուրս մնաց հետագա պայքարից:

Իսկ այս թիմերի առաջին հանդիպման ժամանակ 2:0 հաշվով հաղթանակ էր տարել Լիտվիայի թիմը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---