«Շիրակ կենտրոն». Նույնիսկ Սիրիայում, ուր պատերազմ է, նման աղքատություն չկա (վիդեո)

«Շիրակ կենտրոն». Նույնիսկ Սիրիայում, ուր պատերազմ է, նման աղքատություն չկա

PanARMENIAN.Net - «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները, Գյումրիում ապաստանած սիրիահայ ընտանիքների ապրելակերպին ծանոթանալու և օգնություն տրամադրելու նպատակով, այցելել են Հովսեփյանների ընտանիքին: Նրանք օրերս են Սիրիայից Գյումրի եկել: Զրույցի ընթացքում Աստղիկ Հովսեփյանը հայտնել է, որ իրենք դժվարությունների են հանդիպում հիմնականում աշխատանք գտնելու հարցում: Այս սիրիահայ ընտանիքի անդամները պարզապես զարմացած էին Գյումրում ամեն քայլափոխի աչքի զարնող աղքատության փաստից. «Նույնիսկ Սիրիայում, ուր պատերազմ է, նման աղքատություն չկա»:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---