«Ավելի մաքուր Երևան»-ը` Փարոսի անտառ-պուրակում

«Ավելի մաքուր Երևան»-ը` Փարոսի անտառ-պուրակում

PanARMENIAN.Net - «Ավելի մաքուր Երևան» նախաձեռնության մաքրման աշխատանքների հերթական տարածքը Փարոսի անտառ-պուրակն էր։ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնած ծրագիրով արդեն մեկ ամիս է, կամավորների ներգրավմամբ, շաբաթ օրերին սանմաքրման աշխատանքներ են իրականացվում մայրաքաղաքի հանրային օգտագործման կանաչ տարածքներում։

Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Կառլեն Ղազարյանի խոսքով՝ արդյունքը գոհացուցիչ է. «Մեր սպասումներն արդարացան. քաղաքացիները, յուրաքանչյուր հավաքին տարբեր կազմակերպություններ, արձագանքելով քաղաքապետի կոչին, այսօր մեր կողքին են, «Ավելի մաքուր Երևանի» աջակիցներն են և մեծ օգուտ են բերում Երևանի հանրային մեծ, կանաչ տարածքները միահամուռ մաքրելուն, քաղաքը մաքուր պահելու կոչը օրինակով տարածելուն»:

«Ավելի մաքուր Երևան» նախաձեռնության՝ Փարոսի անտառ-պուրակում կազմակերպված սանմաքրման աշխատանքներին անդամագրվել էին շուրջ 400 քաղաքացիներ, որոնց թվում էին կրտսեր և ավագ երկրապահներ։

«Ավելի մաքուր Երևան» ծրագիրի հաջորդ հավաքը օգոստոսի 3-ին է, Ծիծեռնակաբերդում, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---