Բաքուն խոստովանեց` ադրբեջանական բանակում հանցագործությունների թիվն աճել է

Բաքուն խոստովանեց` ադրբեջանական բանակում հանցագործությունների թիվն աճել է

PanARMENIAN.Net - 2013 թվականի սկզբից մինչև հուլիսի 26-ը ադրբեջանական բանակում մահացել է 55 զինծառայող, 71-ը վիրավորվել են կամ ստացել մարմնական վնասվածքներ: Ադրբեջանի ռազմական հետազոտությունների «Դոկտրինա» կենտրոնի տվյալներն են, որ հրապարակել է ադրբեջանական haqqin.az-ը:

Զինծառայողներից «8-ը զոհվել են հայկական գնդակից», 47-ը մահացել է ոչ մարտական պայմաններում: Նրանցից 6-ը` դժբախտ պատահարների արդյունքում(խեղդվել, ընկնել, պայթել ականի վրա), 11-ը` վթարների, 1-ը` անզգուշության, 1-ը` քաղաքացիական անձի կողմից է սպանվել, 6-ը` ոչ կանոնադրային հարաբերութունների արդյունքում, 6-ը` առողջական խնդիրների, 11-ը` ինքնասպանություն են գործել:

Ընդհանուր առմամբ, հակառակորդի բանակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, հանցագործությունների թիվը աճել է 15 տոկոսով: «Վերջին 10 տարվա ընթացքում պաշտոնապես ընդունվեց, որ Ադրբեջանի ԶՈՒ համակարգում հանցագործությունների թիվն աճել է», - նշել է ռազմական փորձագետ Ջասուր Սումերինլին` մեկնաբանելով զինդատախազ Խանլար Վալիևի կիսամյակային ամփոփիչ ելույթը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---