Վրաստանի կառավարությունը կրոնական հարցերում որոշումներ չի կայացնում առանց եկեղեցու համաձայնության

PanARMENIAN.Net - Հայ Առաքելական եկղեցին բազմիցս դիմել է Վրաստանի իշխանություններին` պահանջելով իր իրվասությանը հանձնել 6 հայկական եկեղեցիներ: Սակայն Վրաց Ուղղափառ եկեղեցին մինչ այժմ, ցավոք, չէր շտապում լուծում տալ այդ հարցին: Այդ մասին այսօր Երեւանում հայտարարել է Հենրիխ Բյոլի Թբիլիսիի գրասենյակի ծրագրերի համակարգող Նինո Լեժավան: Նրա խոսքերով, Վրաստանի կառավարությունը այդ հարցում որոշումներ չի կայացնում առանց եկեղեցու համաձայնության: «Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ հարցը դրական լուծում կստանա»,-նշել է նա: Միեւնույն ժամանակ Լեժավան նշել է, որ ներկայումս Վրաստանում ընթացքի մեջ է ազգային փոքրամասնությունների հետ աշխատանքի վերաբերյալ ծրագրի մշակումը եւ շուտով իրավիճակը կփոխվի դեպի լավը: «Ես կարծում եմ, որ մոտ ապագայում այդ խնդիրները կլուծվեն, եւ մեր երկրները իրենց ուշադրությունը կկենտրոնացնեն մշակութային համագործակցության զարգացման վրա»,-ասել է Հենրիխ Բյոլի հիմնադրամի Թբիլիսիի գրասենյակի համակարգողը:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---