«Արմավիայի» սննկացման գործընթացը դադարեցվել է

«Արմավիայի» սննկացման գործընթացը դադարեցվել է

PanARMENIAN.Net - «Արմավիա» ընկերությունն իր ինքնաթիռները վաճառելու շուրջ բանակցություններ է վարում: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին տեղեկացրել են ավիաընկերության մամուլի ծառայությունից: «Հետաքրքրվող գնորդներ արդեն ունենք», - նշեցին ընկերությունից և հավելեցին, որ սննկացման գործընթացը դադարեցվել է, և ընկերությունն աստիճանաբար փակում է պարտքերը, աշխատավաձերը:

Ամրագրված տոմսերի փոխհատուցման մասին նշեցին, որ առայժմ փոխհատուցվում են ապրիլին ամրագրված տոմսերի համար:

Հայաստանի ազգային փոխադրող «Արմավիա» ընկերությունը ապրիլի 1-ից դադարեցրել է թռիչքները և հայտարարել սնանկացման գործընթաց սկսելու մասին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---