29 հուլիսի 2013 - 14:46 AMT
Սենոր Հասրաթյան. Հայկական կողմը սահմանագիծն ամրացնում է մշտապես

Սահմանի հարավային ուղղությամբ արդեն 10 օր հայկական կողմն ամրացնում է սահմանային ենթակառուցվածքները` կրակային կետերը, ակոպները, գրում է ադրբեջանական APA-ն:

Լրատվամիջոցը նշում է, որ “հայկական կողմն այդ աշխատանքներն իրականացնում է գիշերը”` նշելով նաև ականապատող ПМЗ-4 տեխնիկայի կիրառման մասին:

PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ԼՂՀ ՊՆ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը նշեց, որ հայկական կողմը սահմանագիծն ամրացնում է մշտապես և նման աշխատանքներ տարվում են անընդհատ:

Իսկ աշխատանքները գիշերն իրականացնելու պատճառներից կարելի է դիտարկել անվտանգությունը` հաշվի առնելով ադրբեջանական կողմից դիպուկահարների առկայությունը: