«Նեզավիսիմայա գազետա». ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը կարող է հերթապահ միջոցառում լինել

PanARMENIAN.Net - Այսօր Վաշինգտոնում ավարտվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների երկօրյա հանդիպումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ: Այս անգամ միջնորդները որոշել են կառավարվել առանց Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների, գրում է «Նեզավիսիմայա գազետան»: Դեսպաններ Յուրի Մերզլյակովը(Ռուսաստան), Սթիվեն Մաննը(ԱՄՆ) եւ Բերնար Ֆասյեն(Ֆրանսիա) կփորձեն ելք գտնել բանակցային գործընթացում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի` Ռամբուեյում կայացած փետրվարյան հանդիպումից հետո առաջացած փակուղուց: Թերթը հիշեցնում է, որ «Փարիզի արվարձանում կայացած նախագահների հանդիպման ավելի շատ հույսեր էին կապում, քան արժեր: Հակամարտության կարգավորման համաձայնեցված սկզբունքների վերաբերյալ սպասվող պայմանագրի ստորագրման փոխարեն, կողմերը մնացին նույն դիրքերում: Ռամբուեում ոչ մի նոր գաղափար առաջ չքաշվեց, ոչ էլ կարգավորման նոր եղանակներ առաջարկվեցին, չկար նույնիսկ մոտեցման ինչ-որ ակնարկ: Ավելին, չանցավ նույնիսկ մեկ ամիս, ե'ւ Երեւանում ե'ւ Բաքվում նորից խոսեցին պատերազմի մասին: Ընդ որում, պատերազմի տխրահռչակ ոգին համակել է ոչ միայն հուզավառ հրապրակախոսներին եւ քաղաքական գործիչներին»:



«Կողմերի հայատարարությունները ահավոր բարդեցնում են միջնորդների խնդիրը եւ ընդհանրապես կարող են զրոյի հավասարեցնել նրանց խաղաղապահ ջանքերը: Այդ տեսանկյունից, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այս հանդիպումը կարող է ոչ ավելին լինել, քան հերթապահ եւ ոչինչ չորոշող միջոցառում»,- նշում է հրատարակչությունը: Ընդհանուր առմամբ, ինչպես գտնում է ռուս քաղաքագետ, Ռազմական եւ քաղաքական հետազոտության ինստիտուտի ազգամիջյան հարաբերությունների բաժնի վարիչ Սերգեյ Մարկեդոնովը, «վերջին ժամանակներում ԵԱՀԿ կողմից ցուցաբերվող խաղաղապահ գործընթացի ակտիվացումը (եթե չասենք նմանակումը) տալիս է հակառակ արդյունք»: Փորձագետի կարծիքով, «որոշակի խաղաղ սպասումների նախաձեռնումը(առանց արդյունքի) ավելի շատ հիշեցնում է ոչ այնքան անիմաստ, որքան նյարդայնացնող վերքի բզկտում»: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական հանդիպումը Վաշինգտոնում կլինի նույն շարքից, գտնում է Մարկեդոնովը. «պրոֆեսիոնալ խաղապահները» տասնհինգ տարում չտրամդրեցին Երեւանին եւ Բաքվին քիչ թե շատ նորմալ խաղաղ ծրագիր. հակամարտության կողմերին նրանք այսօր էլ ոչինչ չունեն առաջարկելու»:



«Միջնորդների ցանկությունը հենց այս տարի կարգավորել հակամարտությունը հասկանալի է: Մի կողմից, մյուս տարի Հայաստանում խորհրդարարնական ընտրություններ են, մյուս կողմից Ադրբեջանը ամբողջ ուժով պատրաստվելու է 2008 թվականի բարդ նախագահական ընտրություններին: Միեւնույն ժամանակ «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» դրությունն էլ չի կարող անվերջ շարունակվել: Երեւի Մոսկվայում, Փարիզում եւ Վաշինգտոնում, որ հանձն են առել միջնորդների դերը, չեն ցանկանում հասկանալ, որ խաղաղության մասին գուշակությունները առանց որեւէ կոկնկրետ արդյունքի, միայն մասայական սպասումներ են առաջացնում եւ նույնքան մասայական հուսահատություններ: Այսպիսի դրության դեպքում, ինչպես գտնում են բազնմաթիվ փորձագետներ, ավելի տրամաբանական է ընդմիջում վերցնել: Ինչպես կարծում է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը, ներկա իրականությունը հաշվի առնելով «մի փոքր լճացումը, նույն ԵԱՀԿ Մինսկի խմբի նմանակված խաղաղպահ գործնեության մեջ ,միայն օգտակար է երկու կողմերին»,- գրում է «Նեզավիսիմայա գազետան»:
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---