PanARMENIAN.Net լրատվականը փոխում է իր ձևաչափը29 հուլիսի 2013 - 17:00 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերից PanARMENIAN.Net ը փոխում է լուրերի պատրաստման ու տրամադրման իր ձևաչափը: Տեղական նորություններին՝ ներքաղաքական, սոցիալական, մշակութային առօրյային մենք այսուհետ առավել ուշադրություն կդարձնենք սոցիալական ցանցերի մեր էջերում, իսկ կայքում հիմնական շեշտը կդնենք արտաքին քաղաքականության, Սփյուռքի ու այլ ուշագրավ իրադարձությունների, ինչպես նաև մեր հատուկ նախագծերի վրա: 2000 թվականից ի վեր մենք հավատարիմ ենք եղել այն սկզբունքներին, որոնց հիման վրա ստեղծվել են PanARMENIAN.Net ն ու համանուն հասարակական կազմակերպությունը, ինչը շարունակելու ենք անել: Մենք կարևորում ենք լրատվության որակական չափանիշներն ու դաշտի «առողջ» զարգացումը, դեմ ենք մտավոր սեփականության գողությանը, քոփի-փեյսթերին, ռեյթինգների խարդախությանը, շփոթեցնող վերնագրերին, «սկանդալային_նկարներ_տեսնելու_համար_լայք_անելու» տիպի նյութերին ու նմանատիպ այլ հնարքների կիրառմանը: Այդ ամենը մեր արժանապատվությունից ցածր է և չի կարող դիտարկվել որպես եկամտի աղբյուր: 90-ականների վերջին մենք առաջիններից էինք, որ հայտարարեցինք` առցանց լրատվությունն ու տեղեկատվությունը պետք է լինեն անվճար և որակյալ. մենք հիմա էլ համոզված ենք, որ Հայաստանում մեդիա-կազմակերպությունը կարող է զարգանալ առանց որևէ կողմնակի ներդրումների՝ պահպանելով լուսաբանվող թեմաների մակարդակը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |