Հայ ոստիկանները ռուս գործընկերներին կօգնեն ապահովել Սոչիի Օլիմպիադայի անվտանգությունը

Հայ ոստիկանները  ռուս գործընկերներին կօգնեն ապահովել Սոչիի Օլիմպիադայի անվտանգությունը

PanARMENIAN.Net - Հայ ոստիկանները ռուս գործընկերներին կօգնեն ապահովել ձմեռային Օլիմպիադայի անվտանգությունը այդ նպատակով մի խումբ ոստիկաններ կգործուղվեն Սոչի: Այս մասին Սոչիում կայացած Իրավապահ գերատեսչությունների միացյալ կոլեգիայի նիստի ժամանակ ասել է Ռուսաստանի Ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

«Հանդիպման ժամանակ մենք քննարկել ենք Օլիմպիադայի անվտանգության ապահովման խնդիրները և պայմանավորվել ենք, որ Հայաստանից փորձառություն ունեցող ոստիկանության աշխատակիցները Սոչի կգործուղվեն և այնտեղ աջակցություն կցուցաբերեն, եթե որևէ խոչընդոտ առաջանա»,-ասել է Վլադիմիր Կոլոկոլցևը:

Իր հերթին Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նշել է, որ վերջին շրջանում Ռուսաստանի Ներքին գործերի նախարարությունը և Հայաստանի ոստիկանությունն արդեն ոչ միայն համագործակցում են, այլև փաստացի միասին են աշխատում: «Տեղեկատվությունից բացի, մենք պատրաստ ենք օգնել նաև կոնկրետ աշխատակիցներով, որպեսզի մեր ներդրումն ունենանք Սոչիի Օլիմպիադայի անվտանգության ապահովման գործում»,- ասել է ՀՀ ոստիկանապետը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---