«Արարատ» երիտասարդաց միության լուծարման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը

«Արարատ»  երիտասարդաց միության լուծարման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը

PanARMENIAN.Net - «Արարատ» երիտասարդաց միությունը տեղեկացնում է, որ միության լուծարման մասին վերջին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Միությունը հայտնում է, որ Առաջնորդանիստ Սբ. Սարգիս եկեղեցու ծխական խորհուրդը հուլիսի 24-ին դիմել է Արարատյան Հայրապետական Թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին՝ «Արարատ» երիտասարդաց միությունը վերակազմավորելու խնդրանքով և միությունը վերակազմավորման փուլում է, սակայն շարունակում է իր աշխատանքները բնականոն հունով:

Երիտասարդական միությունը տեղեկացնում է նաև որ շարունակում է իր գործունեությունը և մեծ սիրով հրավիրում է մասնակցելու հոգևոր զրույցների, սրբանկարչության և մանրանկարչության, բատիկայի, անգլերենի, համակարգչի, երգչախմբի, պարի խմբակի դասընթացներին:

Հիշեցնենք, որ վերջերս միությունը ղեկավարող Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը տեղափոխվել էր այլ վայր՝ ծառայության, ինչից հետո «Արարատ» երիտասարդաց միության անդամները բողոքի ակցիա էին կազմակերպել: Նրանց կարծիքով՝ քահանան տեղափոխվել է հակառակ իր կամքի:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---