ԱԳՆ-ն հաստատեց թուրք-սիրիական սահմանին 2 սիրիահայ պատանիների առևանգվելու մասին տեղեկությունը

ԱԳՆ-ն հաստատեց թուրք-սիրիական սահմանին 2 սիրիահայ պատանիների առևանգվելու մասին տեղեկությունը

PanARMENIAN.Net - Թուրք-սիրիական սահմանին 2 սիրիահայ պատանիների առևանգվելու մասին տեղեկությունը քիչ առաջ PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հաստատեց ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ պատանիների հետ եղած կանայք ազատ են արձակվել և հատել Թուրքիայի հետ սահմանը:

ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը նշեց նաև, որ նոր տեղեկություն չկա նաև ուրբաթ օրն առևանգված հայ տղամարդկանց մասին: Նրանք ևս առևանգվել էին թուրք-սիրիական սահմանին, նրանց հետ եղած կանայք ևս ազատ էին արձակվել և հատել Թուրքիայի սահմանը:

ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում արդեն 2 տարի շարունակվող բախումների հետևանքով զոհերի թիվը հասնում է 100.000-ի: Զոհված սիրիահայերի թիվը հասնում է 5 տասնյակի: Բազմաթիվ սիրիահայեր առևանգվել են, ազատ արձակվել փրկագնով:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---