Երևանի գեղասահքի դպրոցը կարդիականացվի, իսկ թանգարանները կաշխատեն նոր ժամանակացույցով

Երևանի գեղասահքի դպրոցը կարդիականացվի, իսկ թանգարանները կաշխատեն նոր ժամանակացույցով

PanARMENIAN.Net - Երևանի մարզամշակութային կյանքի ակտիվացման նպատակով աշխատանքներ են տարվում մարզադպրոցների շենքային և նյութատեխնիկական պայմանների բարելավման ուղղությամբ: Շենգավիթ վարչական շրջանում գտնվող ձևավոր չմշկասահքի մանկապատանեկան մարզադպրոցի պայմաններին ծանոթանալու նպատակով մարզադպրոց է այցելել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: Շրջելով և ծանոթանալով մարզադպրոցի պայմաններին` վերջինս նշել է, որ առաջնահերթ քայլեր են ձեռնարկվելու մարզադպրոցի սահադաշտը սառցույցի շերտով ապահովելու ուղղությամբ: Ըստ այդմ նախատեսվում է տեղադրել նոր, ժամանակից գեներատորներ, որոնք և էներգախնայող են, և առավել արդյունավետ: Կանցկացվի նաև սառեցման համակարգի նոր խողովակաշար:

«Վերջին 20 տարիներին պարբերաբար փորձ արվել է պահպանել և թարմացնել գեղասահքի այս դպրոցը, սակայն առանց սառույցի որևէ քայլ չի կարող արդյունավետ լինել, ուստի այսօր քայլեր են ձեռնարկվում նախ սառույցը վերականգնելու ուղղությամբ: Միայն ձմեռային պայմանները բավարար չեն գեղասահքի վիճակը բարելավելու համար, մարզիկներին ամենօրյա պարապմունքներ են հարկավոր:

Ի թիվս երևանցիների կողմից սպասված այլ նախաձեռնությունների, մարզադպրոցի վերականգնումը ևս Երևանի քաղաքապետարանի նվերը կլինի գեղասահքով հետաքրքրվողներին»,- նշել է Արամ Սուքիասյանը:

Քաղաքապետի տեղակալի խոսքով՝ մայրաքաղաքի ամառային մշակութային կյանքի ակտիվացման ուղղությամբ մի շարք միջոցառումներ են նախատեսված Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ օգոստոսի 1-ից 31-ն անցկացվելիք «Երևանյան ամառ» ծրագրի շրջանակում: Միջոցառումներ են նախատեսված Կարապի լճին հարակից տարածքում, Ջրաշխարհում, Կենդանաբանական այգում, ինչպես նաև վարչական շրջանների հրապարակներում և բակային տարածքներում: Հատուկ, երկարացված ժամանակացույցով կաշխատեն նաև երևանյան թանգարանները:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---