29 հուլիսի 2013 - 20:48 AMT
Երևանում 18-ամյա քաղաքացին փորձել է հրդեհել տունը

Այսօր՝ ժամը 15.04-ին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունն ահազանգ է ստացել, որ Երևանի Ալեք Մանուկյան փողոցի թիվ 7 շենքի 58-րդ բնակարանում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր են մեկնել 2 մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարար ջոկատը և ՃԿԿ ԱԻ արձագանքման խմբերը: Հրշեջ-փրկարարները պատշգամբից մուտք են գործել բնակարան, որտեղ անհավասարակշիռ վիճակում հայտնաբերել են 1995թ. ծնված Լ.Հ-ին, ով միջանցքում այրել է հնոտի, այնուհետև` ինքնուրույն մարել: