Հուլիսի 31-ից օդի ջերմաստիճանը կսկսի օրեցօր բարձրանալ

Հուլիսի 31-ից օդի ջերմաստիճանը կսկսի օրեցօր բարձրանալ

PanARMENIAN.Net - Հուլիսի 30-ին հանրապետության տարածքում եղանակը տարբեր նկարագրեր կունենա. արևմտյան շրջաններում հուլիսի 30-ին կդիտվի մեծ մասամբ արևային, առանց տեղումների եղանակ: Հյուսիս-արևելյան շրջաններում կդիտվի փոփոխական ամպամածություն, հնարավոր են միայն կարճատև անձրևներ: Իսկ Սյունիքում և Արցախում առայժմ կպահպանվի ամպամած և զգալի զով եղանակը, այստեղ դեռ հավանական են տևական և առատ անձրևներ, ամպրոպ և քամի 20-22մ/վրկ:

Օդի ջերմաստիճանն այս գիշեր մի փոքր էլ կնվազի, ցերեկն անփոփոխ կլինի: Հուլիսի 31-ից օդի ջերմաստիճանը կսկսի օրեցօր բարձրանալ:

Հանրապետության հանգստյան գոտիների մեծ մասում` Սևանի ավազանում, Դիլիջանում, նաև Տաթևում, առայժմ դիտվում են զգալի ցածր ջերմաստիճաններ: Սևանի ջուրը +18:

Արտակարգ Իրավիճակների նախարարությունը բնության գրկում հանգստացողներին զգուշացնում է. հրդեհից խուսափելու համար մի մոռացեք մարել խառույկները:

Երևանում կդիտվի պարզ արևային եղանակ, երեկոյան հնարավոր է քամի 12-15մ/վրկ: Ցերեկը +28+30, երեկոյան +22+24:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---