Հայ շախմատիստուհիներից ԵԱ-ում լավագույն արդյունքը Լիլիթ Մկրտչյանինն է

Հայ շախմատիստուհիներից ԵԱ-ում լավագույն արդյունքը Լիլիթ Մկրտչյանինն է

PanARMENIAN.Net - Հայ շախմատիստուհի Լիլիթ Մկրտչյանը Եվրոպայի անհատական առաջնության 7-րդ տուրում, որն անցկացվում է Բելգրադում, ոչ ոքի է խաղացել: Նա միավորներ է կիսել ռուս Դարյա Չարոչկինայի հետ, և վաստակելով 5 միավոր, նահանջել է 17-րդ տեղը:

Առաջնության առաջատարը 6 միավորով Տխան Տռանգ Խոանգն (Հունգարիա) է:

Ոչ ոքի է խաղացել նաև Լիլիթ Գալոյանը, նրա մրցակիցն է եղել Անաստասիա Բոդնառուկը (Ռուսաստան):

Աննա Հայրապետյանը ուժեղ է եղել Ջովաննա Վոյինովիչից (Սերբիա), իսկ Մարիա Կուրսովան զիջել է Ելիզավետա Բրոննիկովային (Ռուսաստան):

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---