ՄեգաՖոնի բաժանորդները կարող են գումար փոխանցել Օրանժ Արմենիայի բաժանորդների հաշվին

ՄեգաՖոնի բաժանորդները կարող են գումար փոխանցել Օրանժ Արմենիայի բաժանորդների հաշվին

PanARMENIAN.Net - Օրանժ Արմենիա և ՄեգաՖոն ընկերություններն ընդլայնում են իրենց ռազմավարական գործընկերության շրջանակներն՝ իրենց բաժանորդներին առաջարկելով նոր ծառայություններից օգտվելու ավելի լայն հնարավորություններ: Այսօրվանից Ռուսաստանում ՄեգաՖոնի բաժանորդները կարող են գումար փոխանցել Օրանժի բաժանորդների հաշվին՝ անկախ այն բանից՝ վերջիններս Հայաստանում են, թե Ռուսաստանում գտնվում են ռոմինգում:

Գումարի փոխանցման ծառայությունից կարելի է օգտվել՝ ուղարկելով SMS 3116 կարճ համարին՝ տեքստում միջազգային ձևաչափով նշելով գումարը ստացող բաժանորդի հեռախոսահամարը ՝ +374 95/55 XXXXXX /բացատ/ փոխանցվող գումարի չափը:

Օրանժ Արմենիա ընկերությունից հայտնում են, որ հնարավոր է կատարել 20 ռուբլուց մինչև 5,000 ռուբլի գումարի չափով միանվագ փոխանցում: ՄեգաՖոնի բաժանորդները կարող են գումար փոխանցել ամեն օր՝ օրական 15,000 ռուբլու և ամսական՝ 40,000 ռուբլու չափով: Ամեն անգամ նախքան գումար փոխանցելը բաժանորդները պետք է համոզվեն, որ ՄեգաՖոնի իրենց հաշվին առնվազն 10 ռուբլի ունեն:

Գումարի առցանց փոխանցման դեպքում գանձվում է 3.3% միջնորդավճար, մինչդեռ SMS-ի միջոցով գումար փոխանցելիս՝ 4.95% միջնորդավճար:

Հիշեցնենք, որ Օրանժ և ՄեգաՖոն ընկերությունների համագործակցությունն սկսվել է 2012թ. մարտին, որի շրջանակներում ընկերությունները հանդես եկան ռոմինգի իրենց բացառիկ առաջարկով, որի շնորհիվ Ռուսաստանում գտնվող Օրանժի բաժանորդները կարող են միանալ ՄեգաՖոնի ցանցին և ռոմինգից օգտվել 30 դրամ/րոպե բացառիկ սակագնով Օրանժի և ՄեգաՖոնի ցանցերում մուտքային և ելքային զանգերի համար, ինչպես նաև օգտվել GPRS իտերնետից՝ աննախադեպ 30 դրամ/րոպե սակագնով:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---