Այսօր Ընկերության միջազգային օրն է

Այսօր Ընկերության միջազգային օրն է

PanARMENIAN.Net - Այսօր միջազգային հանրությունը նշում է օրացույցում ամենաերիտասարդ տոներից մեկը՝ Ընկերության միջազգային օրը: Այն հիմնելու մասին որոշումը ՄԱԿ գլխավոր վեհաժողովն ընդունել է 2011-ի ապրիլի 27-ին, իր 65-րդ նստաշրջանի ժամանակ:ՄԱԿ-ը բոլոր պետական մարմիններին, ինչպես նաև միջազգային ու տարածաշրջանային կազմակերպություններին առաջարկել է այս օրը նշել այս կամ այն երկրի մշակութային ավանդույթներին համաձայն:

ՄԱԿ որոշման մեջ նշվում է նոր տոնի՝ տարբեր ժողովուրդների միջև ընկերական հարաբերությունների ամրապնդման կարևորությունը:

«Ազգերի, երկրների, մշակույթների ու տարբեր անձանց միջև ընկերությունը հնարավորություն է տալիս կամուրջներ կառուցել այն հասարակությունների միջև, որոնք պատվում են մշակութային բազմազանությունը»,- ասվում է փաստաթղթում:

Բացի այդ, Ընկերության միջազգային օրվա նպատակներից է նաև երիտասարդներին հասարակական գործունեությունում ներգրավելը: Ի դեպ, սա ՄԱԿ հիմնած նմանօրինակ միակ տոնը չէ՝ հունիսի 9-ին նշվում է Ընկերների միջազգային օրը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---