7 մարտի 2006 - 18:18 AMT
Հայ-ամերիկյան հարաբերությունները թ-ակոխում են զարգացման նոր փուլ
Այսօր ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ընդունեց ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի Եվրոպայի - Կենտրոնական Ասիայի հարցերով տեղակալ Մեթյու Բրայզայի գլխավորած պատվիրակությանը: այդ մասին PanARMENIAN.Net-ին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Հանդիպմանը ներկա էին ՀՀ փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանն ու ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ - լիազոր դեսպան Ջոն Էվանսը:Գոհունակությամբ նշելով հայ-ամերիկյան հարաբերությունների ներկա մակարդակը` նախարարն ընդգծեց հատկապես վերջին 5 տարիների ընթացքում ինչպես ռազմական, այնպես էլ երկկողմ համագործակցության մյուս ուղղություններով կատարված աշխատանքները: Մեթյու Բրայզան, շնորհակալություն հայտնելով Իրաքում հայ խաղաղապահների հաջող առաքելության համար, նշեց, որ հայ-ամերիկյան հարաբերությունները թ-ակոխում են զարգացման նոր փուլ: Նա հատուկ ընդգծեց Հայաստանի զարգացման - բարեփոխումների նկատելի տեմպերը, անդրադարձավ մամուլում լայն արձագանք ստացած ազգային անվտանգության ռազմավարության նախագծի բաց ու թափանցիկ քննարկումներին: Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքին` կողմերը կար-որեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հիմնախնդրի խաղաղ լուծման ուղղությամբ շարունակական ջանքերի գործադրումը: