Կայացավ «Հայաստանի հրաշալիքները երիտասարդների աչքերով» ծրագիրը

Կայացավ «Հայաստանի հրաշալիքները երիտասարդների աչքերով» ծրագիրը

PanARMENIAN.Net - Եղվարդի Օրհուս կենտրոնում կայացավ «Հայաստանի հրաշալիքները երիտասարդների աչքերով» ծրագիրը, որի նպատակն է նպաստել բնության հուշարձանների, տեսարժան վայրերի մասին երիտասարդության տեղեկացվածության մակարդակի բարձրացմանն ու Կոտայքի մարզի բնության հուշարձանների ցանկի համալրմանը:

«Հայաստանի հրաշալիքները երիտասարդների աչքերով» մարզային ծրագիրն իրականացնում է «Եղվարդ» երիտասարդական-բնապահպանական հասարակական կազմակերպությունը Եղվարդի բնապահպանական հասարակական տեղեկատվության Օրհուս կենտրոնի հետ համատեղ, ՀՀ Սպորտի և Երիտասարդության հարցերով նախարարության ֆինանսավորմամբ և Երիտասարդական ակումբների դաշնության հետ համագործակցությամբ:

«Եղվարդ» ՀԿ-ն նախագահ Ս. Մանյանը ներկայացրեց կազմակերպության ստեղծման պատմությունը, ծավալած ու ընթացիկ գործունեությունը, խոսեց ծրագրի մասին:

Ծրագրի շրջանակներում Օրհուս կենտրոնում ՀՀ մարզերից ժամանած 20 երիտասարդների համար տեղի ունեցով սեմինար, որն անցկացրեց Հայաստանյան Օրհուս կենտրոնների PR մենեջեր Մ. Չաքրյանը: Նա խոսեց բնության, մարդ-բնություն փոխհարաբերությունների, բնության գիտակցաբար պահպանության մասին, շնորհանդեսի միջոցով տեղեկություններ հաղորդեց բնության պահպանության ձևերի, պահպանվող տարածքների, բնության հուշարձանների, դրանց պահպանության ռեժիմների վերաբերյալ, անդրադարձավ հասարակության տեղեկացված լինելու իրավունքին և որոշումների կայացմանը մասնակցության հնարավորություններին: Բանախոսը խորհուրդներ տվեց նաև բնության հրաշալիքների մասին ֆոտոռեպորտաժներ պատրաստելու վերաբերյալ:

Սեմինարի վերջում մասնակիցները ծանոթացան արշավ գնալու կանոններին:

«Եղվարդ» երիտասարդական-բնապահպանական հասարակական կազմակերպությունից հայտնում են, որ առաջիկայում կկազմակերպվեն նոր արշավներ՝ դեպի մարզի գեղատեսիլ այլ ծագեր:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---