30 հուլիսի 2013 - 14:22 AMT
Ստալինի արձանը հետ կվերադարձվի Գորի

Վրաստանի մշակույթի նախարարության որոշմամբ Ստալինի արձանը հետ կվերադարձվի Գորի: Նախարարությունը բավարարել է սովետական առաջնորդի արձանը վերադարձնելու մասին Գորիի ավագանում միջնորդությունը: Հավանաբար այն կվերականգնվի Ստալինի ծննդյան օրը՝ դեկտեմբերի 21-ին:

Հուշարձանը կկանգնեցվի Ստալինի հին տան առջև: Արձանը հանվել էր 2010-ի հունիսին՝ գիշերվա ընթացքում: Դրանից հետո հանրությունը բազմաթիվ ակցիաներ է անցկացրել՝ հուշարձանը վերադարձնելու պահանջով, գրում է Գրուզիա Online-ը: