Թուրք-սիրիական սահմանին առևանգված 2 սիրիահայ պատանիներն ազատ են արձակվել

Թուրք-սիրիական սահմանին առևանգված 2 սիրիահայ պատանիներն ազատ են արձակվել

PanARMENIAN.Net - Հուլիսի 28-ին թուրք-սիրիական սահմանին առևանգված 2 սիրիահայ պատանիներն ազատ են արձակվել: Այս մասին yerakouyn.com-ին տեղեկացնում են Հալեպի իրենց աղբյուրները: Պատանիները Սիրիայի տարածքում են, ապահով վայրում:

Հիշեցնենք, որ թուրք-սիրիական սահմանին 2 սիրիահայ պատանիների առևանգվելու մասին տեղեկությունը տարածվեց հուլիսի 28-ին: Զինյալները կանգնեցրել էին Սիրիայից Թուրքիա մեկնող մեքենան և առևանգել նրանց, իսկ կանանց ազատ արձակել:

ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում արդեն 2 տարի շարունակվող բախումների հետևանքով զոհերի թիվը հասնում է 100.000-ի: Զոհված սիրիահայերի թիվը հասնում է 5 տասնյակի: Բազմաթիվ սիրիահայեր առևանգվել են, ազատ արձակվել փրկագնով:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---