Ազատամարտիկները կոչ են անում չքաղաքականացնել իրենց պայքարը

Ազատամարտիկները կոչ են անում չքաղաքականացնել իրենց պայքարը

PanARMENIAN.Net - Հայաստանում ազատամարտիկների պայքարը նախաձեռնող մի խումբ ազատամարտիկներ հայտարարում են, որ շարժման առաջին իսկ օրվանից փորձել են լուծում գտնել ազատամարտիկների սոցիալական խնդիրներին` անկախ կուսակցական պատկանելիությունից: Խորհրդի անդամները չեն ենթադրում որևիցե քաղաքական ուժի աջակցությունը կամ ներգրավումը պայքարի ընթացքում: Սակայն քաղաքական ցանկացած աջակցություն ողջունելի է, եթե այն իրականացվում է գերատեսչական մարմիններում ` շարժումից անջատ կերպով:

«Կոչ ենք անում բոլոր ազատամարտիկներին, ովքեր պատրաստվում են սատարել այս շարժմանը, ի սպառ բացառել քաղաքականության ենթատեքստ»,-ասված է նրանց տարածած հայտարարության մեջ:

Հայտարարության տակ ստորագրել են ազատամարտիկներ Տիգրան Հարությունյանը, Վոլոդյա Ավետիսյանը, Կարեն Մելիքբեկյանը, Նիկոլայ Քոչարյանը, Ստեփան Նիկողոսյանը, Հովիկ Վարդումյանը, Մնացական Մուրադյանը, Սպարտակ Զաքարյանը:

Հիշեցնենք, որ ազատամարտիկները նստացույց են անում, նրանք կառավորությանը 13 կետից բաղկացած պահանջ էին ներկայացրել և հանդիպել վարչապետին, սակայն համարում են, որ իրենց պահանջներին, ըստ էության, պատասխան չի տրվել: Նրանք պահանջում են բարձրացնել թոշակները, քանի որ գնաճի պայմաններում չեն կարողանում հոգալ առօրյա ծախսերը:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---