Դավիթաշենում փորձում են նորից շինաշխատանքներ սկսել. Բնակիչները թույլ չեն տալիս

Դավիթաշենում փորձում են նորից շինաշխատանքներ սկսել. Բնակիչները թույլ չեն տալիս

PanARMENIAN.Net - Դավիթաշեն 4 թաղամասի 46 շենքի մոտ փորձում են շինարարական աշխատանքներ սկսել, իսկ բնակիչները թույլ չեն տալիս, ազանգում են հենց այդ շենքի բնակիչները: Նրանք հայտարարություն են տարածել, որտեղ, մասնավորապես, ասվում է. «Սիրելի բնապահպաններ նորից խնդրում ենք Ձեր աջակցությունը՝ (քանի որ մի քանի ամիս առաջ նոր շինարարության փորձը կանխվեց նաև Ձեր շնորհիվ) մեր հասարակ մահկանացուներիս ձայնը ավելի հնչեղ դարձնելու՝ կասեցնելու համար վերոնշյալ շենքի դիմաց՝ Դավիթաշեն 46/3 հասցեում Արթուր Մարտիրոսյանի կողմից իրականացվող նոր շինարարության թույլտվությունը և վերանայել քաղաքապետի հողահատկացման որոշումը, քանի որ մի փոքրիկ կանաչ, պտղատու ծառերով հողակտոր է միայն մնացել:

Վերջերս թաղապետարանի անտրամաբանական մոտեցմամբ արմատախիլ արվեցին 6 պտղատու ծառեր (արդեն պտուղներով) մեկ այլ «ապահով» տեղ տեղափոխելու նպատակով: Հետագա ծառահատումները կանխվեցին ուղակի էքսկավատորների դեմ նետվելու և տարբեր ատյաներ դիմում բողոքներ գրելու պատճառով: Սկայն խնդիրը դեռ արմատապես լուծված չեն և կարիք կա նախապատրաստվելու և պաշտպանվելու: Ինչո՞վ կարող եք մեզ օգնել, խնդրում եմ արձագանքեք:

Արդյոք փորձում են հասկանալ նման որոշում կայացնող մարդիկ որոշում կայացնելուց առաջ, թե ինչ է զգում հայ ծնողը, երբ ուզում են խլել նրա երեխայի լույսն ու թթվածինը, երբ սեփական տունը բանտի է նմանվում, քանի որ պատուհանից միայն մի հսկա պատ է երևում)»: Հայտարարությունը ստորագրել են 46 շենքի 3 տասնյակից ավելի բնակիչներ: Դեռ մայիսի վերջին էր բնակիչներից Նաիրա Զուրաբյանն ահազանգել PanARMENIAN.Net ին և տեղեկացրել խնդրի մասին, որից հետո թաղամաս էր այցելել քաղաքապետարանի աշխատակիցն ու հայտարարել, որ ոչ մի ծառահատում և շինարարություն չի լինի: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը նշել էր, որ խնդիրը կուսումնասիրվի:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---