ՀՀ համայնքների 49 գլխավոր հատակագծեր գտնվում են մշակման կամ փոփոխման տարբեր փուլերում

ՀՀ համայնքների 49 գլխավոր հատակագծեր գտնվում են մշակման կամ փոփոխման տարբեր փուլերում

PanARMENIAN.Net - ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը, հուլիսի 30-ին ՀՀ վարչապետի մոտ տեղի ունեցած խորհրդակցությունում, ամփոփեց նախարարության այս տարվա 1-ին կիսամյակի գործունեությունը:

Ներկայացնելով, ընթացիկ տարվա գործունեության միջոցառումների ծրագրի և գերակա խնդիրների իրականացմանն ուղղված գործընթացները` նախարար Թադևոսյանը տեղեկացրեց, որ 1-ին կիսամյակում, առաջնահերթությունը տալով դպրոցական շենքերին` գույքագրման եղանակով, հավաքագրվել վերլուծվել, մշակվել, ընդհանրացվել և համակարգչային ծրագիր են մուտքագրվել 1000 բնակելի և հասարակական շենքերի վերաբերյալ անձնագրային տեխնիկական տվյալներ:

Սկսած 2012 թվականից, համակարգչային ծրագիր են մուտքագրվել 2520, այդ թվում 418 դպրոցական շենքերի վերաբերյալ տվյալներ: Կառավարություն է ներկայացվել «Առաջնահերթ հիմնանորոգման, կառուցման և արդիականացման ենթակա կրթական, մշակութային և մարզական օբյեկտների ցանկերին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի փաթեթը:

Մարտին կառավարության որոշմամբ հավանության է արժանացել «Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» ՀՀ օրենքի հայեցակարգը:

ՀՀ կառավարության 2013 թ. ապրիլի որոշմամբ քաղաքաշինության նախարարությանը հատկացված մոտ 50 մլն դրամ գումարի շրջանակներում, 8 շինարարական նորմերի առաջնահերթ մշակման համար հայտարարվել է մրցույթ, որի արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպությունները, նախարարության համակարգմամբ, կիրականացնեն նախատեսվող աշխատանքները: ՀՀ վարչապետի 2012 թվականի փետրվարի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի գործունեության շրջանակներում մշակվում է շենքերի սեյսմակայունության ապահովման հայեցակարգը:

«Հայաստանի Հանրապետությունում քաղաքաշինական գործունեության հետ կապված ռիսկերի ապահովագրության համակարգի ներդրման հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը գտնվում է մշակման փուլում:

Համայնքների թվով 49 գլխավոր հատակագծեր գտնվում են մշակման կամ փոփոխման տարբեր փուլերում, որոնցից 10-ը ստացել են միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացություններ և ներկայացվել համապատասխան ավագանիների հաստատմանը:

Քաղաքային համայնքներից հաստատվել է Աշտարակի գլխավոր հատակագիծը, Ջերմուկի գլխավոր հատակագծի արմատական փոփոխության նախագիծը ներկայացվել է շահագրգիռ մարմինների համաձայնեցմանը, իսկ Վանաձորի նոր գլխավոր հատակագիծը վերջնամշակման փուլում է: Աշխատանքներ են տարվել նաև Սևանա լճի ջրհավաք ավազանի տարածքային հատակագծման նախագծի լրամշակման ուղղությամբ, որը վերջերս հաստատվել է Կառավարության կողմից:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---