Դավիթ Կարապետյանը նշանակվել է ԱԻ փոխնախարար

Դավիթ Կարապետյանը նշանակվել է ԱԻ փոխնախարար

PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Դավիթ Կարապետյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է Կառավարության տեղեկատվական կենտրոնից:

Մինչ այս նշանակումը՝ Դավիթ Կարապետյանը զբաղեցնում էր սփյուռքի փոխնախարարի պաշտոնը, իսկ դրանից առաջ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մամուլի քարտուղարն էր: Կարապետյանը ՕԵԿ կուսակցության անդամ է: Արտակարգ իրավիճակների նախարարությունը 2008թվականից կուսակցական քվոտայով տրված է «Օրինաց երկիր» կուսակցությանը:

Ծնվել է 1981թ. օգոստոսի 25, Սյունիքի մարզի Գորիս քաղաքում:

Կրթություն 1999 – 2003 թթ. - ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետ, իրանագիտության բաժնի բակալավրիատ 2003-2005 թթ. - ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի մագիստրատուրա, 2005-2006 թթ. - Փարիզի Պանթեոն-Ասաս համալսարան, միջազգային հարաբերությունների մագիստրատուրա 2006-2008 թթ. - Փարիզի Հասարակական գիտությունների բարձրագույն դպրոցի ասպիրանտուրա

Աշխատանքային գործունեություն 2008-2009 թթ. - Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա, դասախոս 2010-2011 թթ. - Հայաստանի Ֆրանսիական համալսարան, հրավիրյալ դասախոս 2009-2010 թթ. - ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչություն, սպա 2010-2012 թթ. - ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար 2012 թ. - ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդական 2012-2013 թթ. - ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ 2013 թ. հուլիսի 30-ից` ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ

ՀՀ ԶՈՒ պահեստազորի սպա, պարգևատրվել է «ՀՀ Զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական հուշամեդալով։ Մասնակցել է մի շարք դասընթացների, հեղինակել է «Հայաստան-Իրան հարաբերությունները ԽՍՀՄ փլուզումից ի վեր» թեմայով գիտական մենագրությունը, ինչպես նաև մի շարք գիտական հոդվածներ։ Տիրապետում է անգլերենի, ֆրանսերենի, պարսկերենի, ռուսերենի։ Ամուսնացած չէ։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---