7 մարտի 2006 - 20:30 AMT
Հայ-թուրքական հարաբերությունները կարող են ջերմանալ
Հայ-թուրքական հարաբերությունները կարող են ջերմանալ: Սակայն դա տեղի կունենա ղարաբաղյան հակամարտության կարգավորումից հետո: Այդ մասին այսօր Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի գծով օգնականի տեղակալ Մեթյու Բրայզան: Նրա խոսքերով, ԱՄՆ Պետդեպարտամենտը կարեւորում է հարաբերությունների կարգավորումը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ: «Այդ խնդրի շուրջ խոսվում է ՆԱՏՕ-ում, ԵՄ-ում, քնաի որ Թուրքիան պետք է նորմալ հարաբերությունների մեջ լինի բոլոր հարեւան երկրների հետ»,-ասել է Մեթյու Բրայզան: