31 հուլիսի 2013 - 13:22 AMT
Զովունի գյուղի գազալցակայանի մոտ մեքենա է այրվել

Այսօր՝ ժամը 00.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ Զովունի գյուղից 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի այրվածքներով բուժօգնության է տեղափոխվել 1993 թ. ծնված Կարեն Մ.-ն:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 00.30-ի սահմաններում, Զովունի գյուղում «Միցուբիշի Պաջերո ԻՕ» մակնիշի ավտոմեքենայի գազալիցքավորումից հետո ավտոմեքենայի ուղևոր Կարեն Մ.-ն նստել է ավտոմեքենա, որի ընթացքում մեքենայի սրահում բոց է բռնկվել, և վարորդը ստացել է այրվածքներ:

Ոստիակոնությունից հայտնում են, որ հանգամանքները պարզվում են: